Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում, զոհվել է պայմանագրային զինծառայող. ՊՆ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Թշնամու դիպուկահար կրակոցից Երասխի հատվածում պայմանագրային զինծառայող է զոհվել
- Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրկին կրակ է բացել. ՊՆ
- ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհում են Երասխի հողատարածքները
- Երասխում հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է․ՊՆ
- Ադրբեջանը․կրկին կրակել է Երասխի և Կութի ուղղությամբ
- ՊՆ. Ադրբեջանը երեկ Երասխի ուղղությամբ թիրախային կրակ է արձակվել սնունդ տեղափոխող մեքենայի վրա, վնասել այն
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում