Ջուխտակ վանքերն այսուհետ դռներ ունեն
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս. Գալստանյանի օրհնությամբ «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ նախաձեռնել է հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձանախումբ՝ Ջուխտակ վանքերի դռների տեղադրումը: Այս մասին հայտնում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Միջոցառումը սկսվել է Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնության խոսքով և միասնական աղոթքով:
Ծրագրի շրջանակում տեղադրվել են Ջուխտակ վանքերի մուտքերի երկու երկաթյա դռները և եկեղեցու հարակից տարածքում տեղադրվեց երկլեզու ցուցանակ, որը ներկայացնում է եկեղեցու պատմությունը: Հասարակական կազմակերպության կամավորների և Բանկի աշխատակիցների համատեղ ջանքերով տարածքը բարեկարգվել է, հավաքվել է հարակից տարածքում կուտակված աղբը, ու եկեղեցիները հնարավորինս մաքրվել են սերտաճած բուսականությունից:
Մասնակիցներից Մանթաշյան Լիդյան նշել է, որ իսկապես հաճելի է, երբ գիտակցում ես, որ քո փոքրիկ լուման ես ունեցել հայկական հուշարձանների պահպանության գործում, ինչն այսօր, իրոք, մեծ խնդիր է:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը նշել է, որ հաշվի առնելով հոգրևոր-մշակույթային անասելի մեծ նշանակությունը ազգապահպանման գործում՝ Բանկը հնարավորինս աջակցել է նման ծրագրերի իրականացմանը: Կարևորել է այս նախաձեռնւթյունը, քանի որ ճարտարապետությունն ազգի դիմագիծն արտահայտող մշակույթի ճյուղերից մեկն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում