Լեհաստանը արտակարգ դրություն է մտցնում Բելառուսի հետ սահմանին
Լեհաստանի կառավարությունը նախագահին խնդրել է արտակարգ դրություն հայտարարել Բելառուսին սահմանակից մարզերում: Այս մասին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Մատեուշ Մորավեցկին: Այս մասին գրում է Euronews-ը։
«Խնդրում ենք հասկանալ, որ իրավիճակը կարող է աներևակայելիորեն լարվել: Մենք չենք ձգտում վախեցնել, մենք միայն նախազգուշացնում ենք, որ առաջիկա օրերին սահմանից այն կողմ կարող են հայտնվել զենքով շատ վտանգավոր մարդիկ», - ասել է ներքին գործերի նախարար Մատեուշ Կամինսկին:
Վերջին ամիսներին Լեհաստանը բախվել է Բելառուսից սահմանի անօրինական անցումների թվի կտրուկ աճի հետ: Երկուշաբթի օրը լեհ սահմանապահները կասեցրել են Բելառուսի տարածքից ապօրինի հատման 50 փորձերը և ձերբակալել 21 անօրինական միգրանտների, ինչի մասին հայտնում են Լեհաստանի սահմանային ծառայության աղբյուրները:
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանը մտադիր չէ ընդունել Բելառուսից անօրինական միգրանտներին
- Լեհաստանը կամրապնդի Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը
- Լեհաստանը թուրքական բայրաքթարներն ուղարկում է ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները պաշտպանելու