Չարչյանն ավանդ ունի բժշկության մեջ, իսկ վարչապետ կոչեցյալն ավանդ ունեցող մարդկանց նկատմամբ եռապատիկ ատելություն ունի. Իշխանյան
«Արմեն Չարչյանն ունի ընդդիմադիր հայացքներ, նա փաստորեն արմատական ընդդիմադիր խմբակցությունում է, և սա հունից հանել է վարչապետ կոչեցյալին»,-Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով Արմեն Չարչյանին ապօրինի կալանքի տակ պահելուն, ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Նշենք, որ երեկ պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել է։ Պրոֆեսորը սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում։
«Պետք է մի կարևոր բան հաշվի առնել, որ Հայաստանում ընդհանրապես վերջին տարիներին օրենք հասկացողությունը չի գործում, գործում է մեկ հոգու կամք՝ դա վարչապետ կոչեցյալն է, որի հրահանգով գործում են իրավապահ մարմինները, քննչական մարմինները, դե ֆակտո դատախազությունը։ Այդ մարդու ցանկությունն է ընդհանրապես Հայաստանում չունենալ որևէ ընդդիմադիր խումբ, կուսակցություն, որևէ գործիչ։ Նրանք, ովքեր ընդդիմադիր կեցվածք են դրսևորում, բոլորին պատժում է, ճնշում է, և եթե նրանք ապաշխարհում են, ապա կարող են դառանալ նրա սիրելին, կարող են նրա ցուցակ մտնել, դառնալ պատգամավոր, ինչպես Սերգեյ Բագրատյանը։ Կամ կարող է նրա նկատմամբ հարուցվել քրգործ՝ շինծու պատվերով , որպեսզի նրան հնազանդեցնեն, երբ որ նա հնազանդվի այդ քրգործերը օդում կախված կմնան, ինչպես Գագիկ Ծառուկյանինը։ Եվ Չարչյանի նկատմամբ այս բոլոր ճնշումները պետք է դիտարկել այս համատեքստում»,- նշել է իրավապաշտպանը։
Իշխանյանը համոզված է, որ եթե օրինակ Արմեն Չարչյանը հօգուտ իշխանության ինչ-որ հայտարարություն անի, անմիջապես իր վրա եղած քրգործերը կկարճվեն։
«Այդ վարչապետի մոտ չկա նույնիսկ գթասրտության, խղճահարության զգացողություն։ Այդ է ապացուցում նրա ցինիկ վերաբերմունքը մեր զոհերի և վիրավորների, մեր գերիների նկատմամբ, ընդհանրապես ամբողջ պատերազմին մեր կորուստների նկատմամբ։ Հաշվի առնելով պարոն Չարչյանի առողջական վիճակը, հիվանդանոց տեղափոխվելը, նրա նկատմամբ այդ ամբողջ հսկողությունը սա նույնպես այդ նույն համատեքստում է, և այդ հսկողությունը հերթական անգամ ապացուցում է, որ գթասրտության հարց չկա, սա է հանձնարարել վարչապետը իրավապահներին, սա է իրականությունը»,- նկատել է իրավապաշտպանը։
Ավետիք Իշխանյանը կարծում է, որ այս իրավիճակում, երբ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորները գտնվում են ապօրինի կալանքի տակ, խմբակցության պատգամավորները չպետք է որևէ կերպ իշխող ֆրակցիայի հետ քննարկումների մասնակցեն.
«Պետք է կազմակերպված ծարգիր ունենան խանգարելու, բոյկոտելու ԱԺ նիստերը և որևէ մասնկացություն չունենան։ Առաջարկում եմ պարալիզացնել օրենսդիր աշխատանքները, քանի դեռ այդ երեք պատգամավորները գտնվում են կալանքի տակ։ Հակառակ դեպքում նշանակում է վարչապետ կոչեցյալը շարունակում է ճնշումները և այդ ճնշումները կշրարունակվեն մյուսների նկատամամբ նույնպես, մինչև բոլորը չհնազանդվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել դատարան
- Հակամարդկային է ու բարոյական չէ Արմեն Չարչյանին մեկուսարանում պահելը. բժիշկ Տարոն Տոնոյան
- «Իշխանությունները Արմեն Չարչյանին հատուկ են ընտրել»
- Իշխանությունը Արմեն Չարչյանից վրեժ է լուծում որպես «Հայաստան» խմբակցության անդամ. Գեղամ Մանուկյան
- Գեղամ Նազարյան. Վարչախմբի պարագլուխը որոշում է կայացրել սպանել պրոֆեսոր Արմեն Չարչյանին
- Արմեն Չարչյանը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ
- Արմեն Չարչյանն ընկճված չէր, բայց անհանգստություն ուներ՝ «մարդիկ, որոնք իմ կարիքն ունեն, իրենց համար մտահոգ եմ»
- Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է. Վարդևանյան
- Չարչյանը չի կարող այդ դատական ակտի հիման վրա զրկվել ազատությունից. «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»
- Դատախազությունն ամեն գնով ուզում է Չարչյանին ազատությունից զրկել․ Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան