Ադրբեջանը քանդել է Արցախի օկուպացված Մեծ Թաղեր գյուղի 1890թ․-ի կառուցված Մակուն կամուրջը․ CHW
Caucasus Heritage Watch-ն արձանագրել է, որ ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը քանդվել է։
Նշվում է, որ կամուրջը քանդվել է գետի հունի փոխման ու ճանապարհաշինության ընթացքում:
Ասվում է, որ փոքր կառույցը արբանյակային պատկերներում դժվար է տեսնել ծառի ծածկույթի պատճառով, սակայն CHW-ի աղբյուրները հաստատել են դրա գտնվելու վայրը:
Կառուցված լինելով 1890 թվականին ամուր սրբատաշ քարերով՝ կամարակապ կամուրջը ընկած էր Իշխանագետ գետի մի փոքր վտակի վրա:
Կամրջի ճակատին ժամանակին տեղադրվել էր հայերեն մակագրություն` «Ի հիշատակ Ղազար Հարություն Բեջանիանցի»: Այն ընկել էր մինչև 2009 թվականը (երբ այն առաջին անգամ հրապարակվեց) և տեղափոխվել էր գյուղի թանգարան մինչև 2020 թվականի պատերազմը: Մակագրություն ներկայիս գտնվելու վայրը և վիճակը անհայտ է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները