Արցախի 108 դպրոցներում հնչեց Առաջին զանգը
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արցախի 108 դպրոցներում հնչեց Առաջին զանգը: Այս մասին «Արցախպրես»-ին ասել է ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
«2021-2022 ուսումնական տարվա դասերի մեկնարկը տրվում է սեպտեմբերի 1-ից: Ուսումնական տարվան ընդառաջ՝ դպրոցները համալրվում են անհրաժեշտ դասագրքերով, որոնց առաքման պրոցեսն ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ՝ հանրապետության դպրոցներ կհաճախի 19.000 աշակերտ, որից առաջին դասարան կգնա 1907 երեխա: Ստեփանակերտի առաջին, երկրորդ, երրորդ, յոթերորդ և տասներորդ դպրոցներում դասապրոցեսը կազմակերպվելու է երկհերթ:
Յուրաքանչյուր դպրոցի մանկավարժական խորհուրդն է որոշել հաստատություն հաճախելու ժամը(հիմնականում սկսելու են 8:30-ին կամ 9:00-ին), ընդունել հնգօրյա, թե վեցօրյա ռեժիմով դասապրոցեսը կազմակերպելու որոշումը», - ասել է Միքայել Համբարձումյանը:
ԱՀ ԿԳՄՍ փոխնախարարի հավաստմամբ՝ պատերազմի հետևանքով տեղահանված աշակերտների ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրները լուծված են:
«Դպրոցների ազատ ընտրության հնարավորությամբ աշակերտների մի մասը տեղավորվել է Ստեփանակերտի հանրակակրթական, մայրաքաղաքում վերաբացված Շուշիի Խ. Աբովյանի, Դ. Ղազարյանի, Հադրութի Մ. Մանվելյանի անվան հանրակրթական դպրոցներում, իսկ մյուս մասը՝ շրջկենտրոններում և գյուղական համայնքների դպրոցներում», - մանրամասնել է նա՝ ընդգծելով, որ, հաշվի առնելով Ստեփանակերտի որոշ դպրոցների ծանրաբեռնվածությունն ու մի շարք այլ հանգամանքներ, դասերի տևողությունը լինելու է 40 րոպե:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան