Գեղամ Նազարյան. Վարչախմբի պարագլուխը որոշում է կայացրել սպանել պրոֆեսոր Արմեն Չարչյանին
Աժ «Հայաստան» խմբակցության անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է.
«Վարչախմբի պարագլուխը որոշում է կայացրել սպանել պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Նա սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում, շաքարը սարսափելի բարձր է։ Շեշտեմ նաև, որ անկախ առողջական վիճակից մեր գործընկերը ազատությունից զրկվել է ապօրինաբար և անազատության մեջ է պահվում ապօրինաբար։
Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել վաստակաշատ, բազմաթիվ կյանքեր փրկած, տասնյակ հազարավորներին առողջացրած բժշկին»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր. «24․08․2021 թվականին պրոֆեսորը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում։ Բացի այդ, Ա․Չարչյանի մոտ ախտորոշվել է նաև զարկերակային հիպերտոնիա III աստիճանի /կրիզային ընթացք/։ Սրտային անբավարարություն II ֆԴ։ Ծանր շաքարային դիաբետ տիպ 2՝ ինսուլին կախյալ։ Խրոնիկ երիկամային անբավարարություն։
Ներկա պահին պրոֆեսորի առողջական վիճակը գտնվում է վատ վիճակում»։
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ
- Արմեն Չարչյանն ընկճված չէր, բայց անհանգստություն ուներ՝ «մարդիկ, որոնք իմ կարիքն ունեն, իրենց համար մտահոգ եմ»
- Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է. Վարդևանյան
- Չարչյանը չի կարող այդ դատական ակտի հիման վրա զրկվել ազատությունից. «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»
- Դատախազությունն ամեն գնով ուզում է Չարչյանին ազատությունից զրկել․ Փաստաբան
- Ի սկզբանե գործը կառուցված էր «ոչնչի» վրա․ Արմեն Չարչյան
- «Պատիվ ունեմ». Չարչյանի նկատմամբ դատարանի որոշումը քաղաքական հետապնդում է և խայտառակ ապօրինություն