Թշնամին անիվներ է այրում և գլորում ցած՝ հրդեհելով Գեղամասար համայնքի բնակավայրերը․ ArmLur.am
Գեղեմասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանցիները շարունակում են դիտավորյալ հրդեհել Գեղամասար համայնքի չորս բնակավայրերի սահմանային հատվածները, արոտավայրերն ու խոտհարքները։
«Սոթք, Կութ, Ազատ և Նորաբակ համայնքների խոտհարքերն ու արոտավայրերն ադրբեջանցիները հրդեհում են։ Մեծ տարածքներ են ու տարբեր հատվածներում են։ Հրդեհը ԱԻՆ-ը մեր բնակիչների հետ հանգցնում է, բայց նոր օջախներ են ստեղծվում, միտումնավոր կրկին այրում են։ Հենց մարվում է, մեկ էլ տեսնում ես մի ուրիշ տեղ հրդեհը առաջացավ։ Նույնիսկ անիվ են այրում ու գլորում, գալիս է մեր տարածք ու այրում՝ հենց սահմանի մոտ։
Քայլեր են ձեռնարկվում՝ զգուշացնելու, բայց համենայն դեպս շարունակվում է այդ իրավիճակը, իրենց պահվածքը»,- ասաց Ավետյանը՝ ընդգծելով, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են ԱԻՆ աշխատակիցները՝ բնակիչների հետ միասին։
Ավետյանի փոխանցմամբ՝ հնարավոր չէ տեխնիկա օգտագործել բոլոր տեղերում, կան շատ վայրեր, որոնց մոտենալ հնարավոր չէ, քանի որ ադրբեջանական նշանառության ներքո են, իսկ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ:
ArmLur.am-ի տեսանյութը, թե ինչպես է հակառակորդը հրդեհում արոտավայրերն ու խոտհարքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան