Թալիբները թույլ չեն տալու Աֆղանստանում կանանց զբաղեցնել նախարարական պաշտոններ
Աֆղանստանում, որը գրավել են Թալիբան արմատական շարժման զինյալները, կանայք չեն կարող զբաղեցնել նախարարների կամ ավելի բարձր պաշտոններ: Այս մասին գրում է «Գազետա»-ն։
Չնայած այս պայմանին, Աֆղանստանում կանայք շարունակելու են դերակատարություն ունենալ կառավարությունում, որը կմնա «ներառական»,- ասել է աղբյուրը և միաժամանակ պարզաբանել, որ ԱՄՆ-ի հետ համագործակցող կանայք ընդհանրապես չեն կարողանա զբաղեցնել պետական պաշտոններ:
Ամփոփելով ՝ Շիր Մոհամմադ Աբաս Ստանիքզայը հավելել է, որ նոր կառավարության կազմը հայտնի կդառնա առաջիկա օրերին: Նույն ժամանակահատվածում Քաբուլի օդանավակայանը կվերաբացվի:
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանում թալիբները նշանակել են ԱԳՆ, ՊՆ և ՆԳ նախարարներ
- Թալիբները թույլ են տալու փաստաթղթերով աֆղանցիներին մեկնել արտասահման
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում