Կալիֆոռնիայում փրկել են ծովն ընկած ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի անձնակազմի 6 անդամից մեկին
Կալիֆոռնիայի ափերի մոտ ընկած ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի անձնակազմի մեկ անդամ փրկվել է, հինգը անհետ կորել են: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին հայտնում է ABC News- ը՝ վկայակոչելով ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության ներկայացուցչին:
Ավելի վաղ ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմը հայտնել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռ է կործանվել Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի ափերի մոտ և որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում: MH-60S ուղղաթիռը կանոնավոր թռիչք էր կատարել Աբրահամ Լինքոլն ավիակիրից և ընկել ջուրը ափից մոտ 110 կիլոմետր հեռավորության վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները