Կութում այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ
Օգոստոսի 31-ին, Կութ գյուղի տարածքում 43 հրշեջ-փրկարար իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Դեպքի վայր են մեկնել նաև ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երեք օպերատիվ խումբ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, հրդեհի հյուսիս-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 00։58-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։ Հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 00։46-ին։ Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ։
ԱԻՆ-ից հիշեցնում են, որ օգոստոսի 30-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Իրականացվել է տեղազննում․ պարզվել է, հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 26 հրշեջ-փրկարար։
Հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 22:48-ին, մարվել՝ 23:18-ին․այրվելէմոտ 40 հախոտածածկույթ:
Հյուսիս-արևելյան հատվածից մոտ 20 հա ինքնամարվել է, իսկ մոտ 30 հա այրվում է սարի գագաթին․սահմանվել է հերթապահություն:
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում ադրբեջանցիները հրդեհում են ոչ միայն արոտավայրերը, այլ նաև ձմեռվա պաշար խոտը. ՄԻՊ
- Ադրբեջանի ՊՆ-ն նպատակ ունի կոծկելու իրենց հանցավոր արարքները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ. ՄԻՊ
- Կութի սարերում կրակը դեռ չի մարվել. 168.am
- Ադրբեջանցի զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան