Կութում հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով
Շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները Գեղարքունիքի Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքում: Կեսօրից բռնկված հրդեհի վայրում աշխատում է 16 փրկարար ծառայող: Հրշեջներին օգնում է նաև տվյալ խոտհարքի սեփականատերը:
ԱԻ նախարարության հաղորդմամբ, ռելիեֆային պայմանների բարդությունից ելնելով՝ հրշեջ մեքենաները տարբեր տարածքներում կայանել են հրդեհից 200-600 մետր հեռավորության վրա: Հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով:
Նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա խոտածածկույթ։ Որոշ հատվածներում իրականացվել է հրդեհի տարածման կանխում, և հնարավոր է եղել փրկել ինչպես մեծ քանակությամբ խոտի հակ, այնպես էլ հնձած ու դեռևս չհավաքած խոտ: Սահմանված է հերթապահություն:
ԱԻՆ-ից հիշեցնում են, որ սեպտեմբերի 1-ի ժամը 00:46-ի դրությամբ, Կութ գյուղի հարակից տարածքում առկա հրդեհի երկու օջախները ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից մարվել էին․ տարածքում հերթապահել էին համայնքապետարանի աշխատակիցները։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին անիվներ է այրում և գլորում ցած՝ հրդեհելով Գեղամասար համայնքի բնակավայրերը․ ArmLur.am
- Կութում այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ
- Գեղարքունիքում ադրբեջանցիները հրդեհում են ոչ միայն արոտավայրերը, այլ նաև ձմեռվա պաշար խոտը. ՄԻՊ
- Կութի սարերում կրակը դեռ չի մարվել. 168.am
- Ադրբեջանական ԶՈւ-ն նշանառու ինտենսիվ կրակել է Կութի քաղաքացիական տների վրա՝ ուղիղ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը. ՄԻՊ
- Գյուղի ուղղությամբ գիշերը կրակ են թափում տների վրա, մինչև ե՞րբ կարող ենք դիմանալ. Կութի գյուղապետ