Պերուում անդունդն ընկած ավտոբուսի զոհերի թիվը հասել է 33-ի
Պերուում անդունդն ընկած ավտոբուսի զոհերի թիվը հասել է 33 -ի, հաղորդում է ANDINA-ն՝ վկայակոչելով ազգային ճանապարհային ոստիկանության պետ Էլիաս Լոսադոյին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երեքշաբթի վաղ առավոտյան երկրի մայրաքաղաք մեկնող ավտոբուսն ընկել է անդունդը՝ ավելի քան 200 մետր բարձրությունից: Ավելի վաղ հաղորդվել է 29 մարդու մահվան և 20 վիրավորի մասին:
Ինչպես հաղորդվում է, փրկարարներին հաջողվել է գտնել ևս չորս մարդու մարմին՝ երեք տղամարդու և աղջկա:
«Ավտոբուսը բարձրացվել է, և ևս չորս դի հայտնաբերվել»,- ասել է Լոսադան:
Ողբերգության պատճառները դեռ պարզված չեն, գուցե վարորդը քնել է կամ կորցրել կառավարումը՝ գերազանցելով արագությունը:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, մինչ օրս հնարավոր է եղել պարզել միայն 11 զոհի ինքնություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները