Աֆղանստանում իրավիճակը պիտի հասունանա.Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Աֆղանստանում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ հնարավոր չէ ինչ-որ բան պարտադրել դրսից, պետք է օգնել և սպասել, երբ իրավիճակը հասունանա: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Պետք է հասկանալ, որ դրսից անհնար է ինչ-որ բան պարտադրել: Իրավիճակը պետք է հասունանա: Իսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ այն ավելի արագ և ավելի որակով հասունանա, պետք է օգնել մարդկանց»,ասել է Պուտինը դպրոցականների հետ հանդիպմանը։
«Այո, կարելի է և պետք է դա անել, սակայն դա պետք է անել քաղաքակիրթ ձևով՝ զգուշորեն, աջակցելով դրական միտումներին, չշտապելով, զինվել համբերությամբ»,- հավելել է Պուտինը:
Նրա խոսքով՝ առանց այդ փաստերը հաշվի առնելու՝ ինչ-որ դրական բանի հասնել գործնականում անկարելի է:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները թույլ չեն տալու Աֆղանստանում կանանց զբաղեցնել նախարարական պաշտոններ
- Աֆղանստանի դեսպանը կոչ է արել չշտապել ճանաչել Թալիբանը
- Բայդենը մոլորվել է այն բանից հետո, երբ ընդհատել Է Աֆղանստանի մասին զրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան