Ֆիլհարմոնիկը սեպտեմբերի 2-ից կբացի իր դռները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 2-ից կբացի իր դեռները հանդիսատեսի առջև: Այդ օրը նվագախմբի հետ ելույթ կունենան վիրտուոզ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը Բելգիայից և դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Ծրագրում՝ Ռախմանինով՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 6: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 4-ի համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի սիրված երգերը: Մենակատարներ՝ Նիկոլայ Րյաբուխա (Ռուսաստան), Ջուլիանա Գրիգորյան, Լուսինե Մակարյան, Տիգրան Հակոբյան, Տիգրան Մելքոնյան, Նավասարդ Հակոբյան, Արթուր Աղաջանով, Տիգրան Քախվեջյան: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Համերգը նվիրված է Մոսկվայի 874-ամյակին: Համերգի կազմակերպիչն է Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնը:
Սեպտեմբերի 24-ին Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա մոնումենտալ ծրագրով: Կհնչի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը՝ աշխարհահռչակ դաշնակահար Բարրի Դուգլասի (Հյուսիսային Իռլանդիա) կատարմամբ, և Թիվ 9 սիմֆոնիան՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան)։
Մենակատարներ՝ Ջուլիանա Գրիգորյան (սոպրանո), Սոֆիա Թումանյան (մեցցո սոպրանո), Տիգրան Հակոբյան (տենոր), բասը կհայտարարվի լրացուցիչ:
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները