Հայաստանում ձևավորվում են ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ. Սաթիկ Սեյրանյան
«Հայաստանում ձևավորվում և հաստատվում է ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար մի համակարգ, որի համար ազատ խոսքն ու մամուլը թշնամիներ են»,-«Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները դեռ փորձում են պահպանել ժողովրդավարական հասարակարգի իմիտացիան, բայց բովանդակային առումով ավտորիատար ռեժիմ է հաստատվում, որին խոչընդոտում է ազատ մամուլը:
Սաթիկ Սեյրանյանը համոզմունք հայտնեց, որ մամուլ դեմ ուղղված այդ քաղաքականության դեմ պայքարելու համար լրագրողների խնդիրն է հնարավորինս շատ դաշնակիցներ ունենալ և համոզմունք հայտնեց, որ թիվ մեկ դաշնակիցը ՀՀ քաղաքացին է:
«Մամուլի դեմ սանձազերծված իշխանական արշավն իրականում ուղղված է քաղաքացու՝ տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի իրացման դեմ»,-ասաց բանախոսը:
Նա նաև նշեց, որ մամուլի դաշտում էլ խնդիրներ կան, մասնավորապես լրագրողական էթիկայի հարց կա, որին կանդրադառնան առաջիկայում, սակայն, մինչ այդ խոսքի ազատության կուտակված խնդիրները դեռ մեծ ռեսուրսներ են պահանջում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին