Բաքվի ընդդիմադիր ԶԼՄ-ները հայտնել են Ադրբեջանից թուրքական զորքերից դուրսբերման մասին
Բաքվի ընդդիմադիր ԶԼՄ-ները հայտնում են այդ երկրից 600 թուրք զինվորնրեի դուրսբերման և Եթովպիա, որտեղ քաղաքացիական պատերազմ է, տեղափոխելու մասին: Այս մասին գրում է Pars Today-ը։
«Վերջին ամիսներին թուրքական զորքերը դուրս բերելու համար Ադրբեջանի կառավարության վրա Ռուսաստանի գործադրած ճնշումն ավելացել է, և այդ պատճառով Իլհամ Ալիևը կոչ է արել թուրքական զորքերը դուրս բերել այդ երկրից», - ասել է ադրբեջանցի փորձագետ Արեֆ Յունեսը։
Նա հավելել է, որ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հաղորդել թուրքական զորքերի դուրսբերման մասին և լռել են, սակայն այդ մասին հայտնել են թուրքական և հայկական լրատվամիջոցները:
Փորձագետը նշել է. «Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությունը սկսվել է 2014 թվականին՝ Իլհամ Ալիևի հրամանով: Թուրք զինվորներին ոչ պաշտոնական բազա է հատկացվել Հաջ Զեյնոլաբեդին Աբեդին Թագիև քաղաքում: Միաժամանակ թուրքական ավիաբազային շնորհվել է դիվանագիտական անձեռնմխելիություն: Այսինքն՝ առանց թուրքերի թույլտվության, Ադրբեջանի քաղաքացիներից և կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներից ոչ մեկը չի կարող մուտք գործել ռազմակայան»:
Նրա խոսքերով, Իլհամ Ալիևն ու Էրդողանը շատ են խոսել երկու երկրների հարաբերությունների և միասնության մասին, սակայն Ռուսաստանը միջամտեց և իր ազդեցությունն ունեցավ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա