Նիկոլ Փաշինյան՝ այս մարդու ղեկավարությամբ կորցրեցինք մեր 29 տարիների համազգային կենսագրությունը. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Լևոն Տեր Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան,
Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան,
Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան։
Այս մարդկանց ղեկավարությամբ, առաջնորդությամբ, և նրանց բազմաթիվ նվիրյալ թիմակիցների կյանքի գնով և ջանքերով ազատագրվեց, հռչակվեց, կայացավ և զարգացավ Արցախի Հանրապեությունը։ Հպարտություն, հզորություն, ապահովություն, կայունություն, ոգևորություն ապրեցինք բոլորս։
Նիկոլ Փաշինյան։ Այս մարդու ղեկավարությամբ, և իր թիմի ջանքերով, մենք կորցրեցինք մեր 29 տարիների համազգային կենսագրությունը։ Կորցրեցինք Արցախի Հանրապետության գոյաբանական հենքը, կենսագործունեության տարածքը, հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգության ամուր պատնեշը, ապահով և կայուն զարգացման հեռանկարները։
Մենք կորցրեցինք մեր համազգային ոգևորության աղբյուրը, կորցրեցինք մեր հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության յուրօրինակ հատվածը։ Մենք կորցրեցինք արյունով պահված և պաշտպանված Հայրենիքի մի մասը։ Մենք կորցրեցինք տնտեսական մի ողջ կարողություն, մենք կորցրեցինք մեր աշխարհաքաղաքական դերը։ Մենք կորցրեցինք մեր հեղինակությունն ու վստահությունը։
Այսօր, շնորհիվ Ռուսաստանի խաղաղապահների և անձամբ նախագահ Պուտինի անձնական ջանքերի, մենք այնուամենայնիվ ունենք մի կտոր Արցախի Հանրապետություն։ Եվ այն հայկական է, հայեցի ու հայալեզու է։
Պայքարը շարունակվում է։
Ամեն ինչ դեռ առջևում է և վերածնունդ լինելու է։
Հարակից հրապարակումներ`
- Վերադառնալու ենք Արցախ աշխարհ՝ որքան էլ որ դա շատերի համար լինի բեռ, լինի հոգնություն. Բագրատ սրբազան
- Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում. Արայիկ Հարությունյան
- Սերժ Սարգսյան. Պատերազմն ու կապիտուլյացիոն փաստաթուղթը Արցախի և ՀՀ-ի համար մի նոր վտանգավոր շրջափուլ բացեցին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին