ԱՄՆ-ը 463 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային` ժողովրդավարությանն աջակցելու համար
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններն ավարտվեցին Սպիտակ տանը: Հանդիպումը տևեց ավելի քան երկու ժամ: Բանակցությունների ընթացքում ընդունված հայտարարության համաձայն՝ ԱՄՆ կառավարությունն այս տարի 463 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, ապակենտրոնացման, ինչպես նաև մոտ 60 մլն ԱՄՆ դոլար՝ անվտանգության ոլորտում աջակցության համար։ Այս մասին գրում է kommersant-ը։
«Ի աջակցություն Ուկրաինայի բարեփոխումների ջանքերի, ԱՄՆ կառավարությունը 2014 թվականից Ուկրաինային տրամադրել է գրեթե 2 միլիարդ դոլարի զարգացման աջակցություն և նախատեսում է այս տարի տրամադրել ավելի քան 463 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն, ներառյալ ծրագրերին, որոնք ուղղված են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, տեղական ինքնակառավարմանն ու ապակենտրոնացմանը, մասնավորեցմանն ու դատաիրավական բարեփոխումներին»,- ասված է Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
ԱՄՆ-ն հայտարարեց նաև անվտանգության 60 միլիոն դոլարի նոր օգնության փաթեթի մասին, որը ներառում է Javelin զրահապատ համակարգեր և այլ մահաբեր և ոչ մահաբեր պաշտպանական սարքավորումներ: Հայտարարության մեջ նշվում է, որ այդ օգնությունը կօգնի Ուկրաինային «առավել արդյունավետ պաշտպանվել ռուսական ագրեսիայից»:
Բացի այդ, Միացյալ Նահանգները ծրագրում է Ուկրաինային 12,8 մլն դոլարի օգնություն տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար և 45 մլն դոլար մարդասիրական օգնություն՝ Դոնբասում հակամարտության կապակցությամբ:
Նշվում է, որ օգոստոսի 31-ին Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն: Այնտեղ նա հանդիպել պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, ավելի ուշ Ուկրաինայի նախագահը հայտարարեց ԱՄՆ-ի հետ պաշտպանական գործընկերության ռազմավարական հիմքերի մասին համաձայնագրի ստորագրման մասին: Կողմերը պայմանավորվել են նաև երկու երկրների միջև անվտանգ հաղորդակցության գծի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին Վաշինգտոնում ներկայացրել է 277 միլիարդ դոլարի «Ուկրաինայի վերափոխման ծրագիրը»
- Ուկրաինան ու ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել պաշտպանական գործընկերության ոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա