Բուժումից ամիսներ անց երեխաների մոտ COVID-19-ի ախտանիշներ են հայտնաբվերել
Յուրաքանչյուր յոթերորդ երեխան ապաքինումից 3 ամիս անց բախվում է կորոնավիրուսային վարակի մշտական ախտանիշների: Այս մասին հայտարարել է մանկաբույժ Թերենս Սթիվենսոնը: Հաղորդում է «dailymail.com»-ը։
Լոնդոնի համալսարանական քոլեջի փորձագետները հետազոտել են 11-ից 17 տարեկան 7000 երեխայի: 2021 թվականի հունվարից մարտ ամիսներին հետազոտվողների կեսի մոտ ՊՇՌ թեստի արդյունքները դրական էին: Նրանց տվյալները համեմատվել են նույն չափի խմբի հետ, որը նույն ժամանակահատվածում ունեցել է բացասական արդյունքներ:
COVID-19-ից ապաքինված հիվանդների 14 տոկոսը (յուրաքանչյուր յոթերորդը) ապաքինվելուց 3 ամիս անց ունեցել է երեք կամ ավել ախտանիշ: Երեխաների մոտ 7 տոկոսը (յուրաքանչյուր 14-րդ երեխան) ասել է, որ զգացել է կորոնավիրուսի 5 կամ ավելի ախտանիշ:
Հիվանդության ամենատարածված «մնացորդային» ազդեցություններից էին գլխացավերն ու հոգնածությունը: Ընդ որում, փորձագետները դեռահասների շրջանում COVID-19-ի լուրջ հետեւանքներ չեն հայտնաբերել: