Հանդուրժողականությունից խոսելուց առաջ դիտեք ձեր հենասյուն գնելիկի հաղորդումներ. Գեղամ Նազարյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է.
«Վարչախմբի ներկայացուցիչները հրապարակային ելույթներում, միջանցքային զրույցներում սիրում են խոսել հանդուրժողականությունից, կառուցողականությունից, համերաշխության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունից, բայց... Գնել Սարգսյանը, որը և գրող է. և դերասան. և քաղաքական գործիչ, իր Ազատ շփումով, որը եթեր է հեռարձակվում իշխանամետ հեռուստաալիքներից մեկով, քարոզում է ատելություն, թշնամանք, սերմանում անհանդուրժողականություն, մարդկանց հասցնում ծանր վիրավորանքներ։
Եւ այսքանից հետո խոսում եք հանդուրժողականությունի՞ց, կառուցողականությունի՞ց։
Միայն չասեք, թե հեռուստաընկերությունն ազատ է, իսկ մենք ինչ կապ ունենք։ Չասեք միայն այն պատճառով, որ մենք գիտենք թե ումն է այդ հեռուստաընկերությունը եւ ամենակարևորը՝ Գնել Սարգսյանը ՔՊ շարքային անդամ չէ, այլ խորհրդի անդամ։
Որ հասկանաք թե ով է Գնել Սարգսյանը, հիշեցնեմ, որ նա ՔՊ-ական դարձավ, երբ ՔՊ-ականները ՔՊ-ական չէին։ Նա ՔՊ խորհրդի կազմում հայտնվեց այս տարվա հունվարին։ Սա շատ խոսուն վկայություն է, թե ինչպիսի արժեհամակարգի կրող է Գնելը։
Ու հիմա ՔՊ-ի հենասյուներից մեկն է նա, իսկ իր հաղորդումը ոչնչով չի զիջում յութուբյան այն հայտնի ալիքներին, որոնց վերնագրերը շատ խոսուն են՝ Էրդողանը Նիկոլին խնդրում է չգրավել Թուրքիան, Ռոբերտ Քոչարյանը գերիներին պահում է իր նկուղում, Արցախը ծախել են նախկինները՝ դեռ 92- ին, Մակրոնի զորքերը մտան Վան՝ Էրդողանը թքեց։
Գնել Սարգսյանը այս մակարդակի հաղորդում է վարում և նա ձեր հենարանն է, ՔՊ-ականներ։
Այնպես որ, հանդուրժողականությունից խոսելուց առաջ դիտեք ձեր հենասյուն գնելիկի հաղորդումներ։ Ու մի մոռացեք նրան հասցնել իրեն բաժին հասած խոտը, ինչպես ասում է Հախվերդյանն իր հայտնի երգերից մեկում»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան