Թալիբները ռազմական գործողություն կսկսեն Փանջշերում դիմադրության ուժերի դեմ
Թալիբանը որոշել է ռազմական գործողություն սկսել Աֆղանստանի դիմադրության ճակատի ուժերի դեմ Փանջշեր նահանգում՝ դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդի հետ բանակցությունների ձախողումից հետո: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով տեղական հեռուստաալիքին:
Փանջշերը Թալիբանի վերահսկողությունից դուրս գտնվող միակ նահանգն է, որը գտնվում է Քաբուլից հյուսիս-արևելք գտնվող բարձրադիր վայրերում:
Օգոստոսին, Աֆղանստանից ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին, թալիբները գրավել են բոլոր խոշոր քաղաքները, ներառյալ Քաբուլը:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները թույլ չեն տալու Աֆղանստանում կանանց զբաղեցնել նախարարական պաշտոններ
- Աֆղանստանում թալիբները նշանակել են ԱԳՆ, ՊՆ և ՆԳ նախարարներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին