Լավրով. Արևմուտքին ձեռնտու է վերահսկողության տակ պահել Ուկրաինային, որը մշտապես հաչալու է Ռուսաստանի վրա
Արևմուտքի կողմից արձագանքի բացակայությունն Ուկրաինայում տիրող նեոնացիստական տրամադրություններին ցույց է տալիս, որ իրենց համար կարևոր է վերահսկողության տակ պահել կիևյան իշխանություններին: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։
« Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ռուս է Ուկրաինայում, կարող է հեռանալ իր Ռուսաստանը: Նա դա պաշտոնապես հայտարարել է հարցազրույցում: Եվ Արևմուտքի լռությունը, իհարկե, մատնում է իրեն ոտքից գլուխ: Նշանակում է, Արևմուտքի համար կարևոր է իր վերահսկողության տակ պահել նման Ուկրաինայի, որը մշտապես հաչալու է Ռուսաստանի վրա»,- ասել է Լավրովը:
Զելենսկին ավելի վաղ հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մեծ սխալ է, երբ իրենց ռուս համարող քաղաքացիները մնում են Դոնբասում:
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. «Սա կյանք է, և որևէ հստակ սխեմա չկա»
- Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Արևմուտքի հետ, բայց ոչ «ուսուցիչ-աշակերտ» սկզբունքով
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա