Կիևում հայտարարել են՝ չեն կարողանա վերադարձնել Ղրիմը ռազմական ճանապարհով
Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը կարծում է, որ Կիևը չի կարողանա ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ես հավատում եմ, որ մենք չենք կարող ազատագրել Ղրիմը ռազմական ճանապարհով: Ժամանակակից ռազմավարությունը քաղաքական և դիվանագիտական ուղին է: Այն ներառում է նաև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հզոր իրավական ճակատը՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության», - ասել է Ռեզնիկովը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ղրիմի դեօկուպացիան տեղի է ունենալու արագ և Ռուսաստանի Դաշնության ղեկավարության համաձայնությամբ:
«Դա հաստատ է: Նրանք պարզապես այլ տարբերակ չեն ունենա», - նշել է Ռեզնիկովը:
Նա դա բացատրել է նրանով, որ Եվրոպան մտադիր է մինչև 2030 թվականը հրաժարվել բենզինային շարժիչներից, ինչը կազդի Ռուսաստանի նավթային եկամուտների վրա: Փոխվարչապետը հայտարարել է նաև, որ պետք է որոշել Ուկրաինային պատճառված վնասը։
Հարակից հրապարակումներ`
- Կիևում նեղացած են Մերկելից Զելենսկու հետ հանդիպման պատճառով
- Պեսկով. Ռուսաստանը համաձայն չէ Ղրիմի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ
- Պեսկովը «Ղրիմի հարթակ» համաժողովն անվանել է հակառուսական միջոցառում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա