Կրեմլը գնահատել է Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության ծրագրերը
Կիևին ԱՄՆ-ի ռազմական օգնության տրամադրման ծրագրերը կարող են լինել Ուկրաինայի անկանխատեսելի գործողությունների պատճառ` երկրի հարավ-արևելքում հակամարտության ուժային լուծման փորձերի առումով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք նաև ուշադրություն ենք հրավիրել Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնություն տրամադրելու ծրագրերի վրա: Կարծում ենք, որ դա կարող է պոտենցիալ պատճառ հանդիսանալ ուկրաինական կողմի անկանխատեսելի գործողությունների` հարավ-արևելքում ներքին ուկրաինական հակամարտության ուժային լուծման փորձերի առումով», - ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը 463 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային` ժողովրդավարությանն աջակցելու համար
- Կրեմլը մեկնաբանել է Մերկելի խոսքերը Դոնբասի հակամարտության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա