ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ գերիների հարցը
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ երկու երկրների գլխավոր դատախազներն այս տարվա ընթացքում 5-րդ հանդիպման ընթացքում քննարկել են իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության ընթացքին և արդյունքներին, ինչպես նաև քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակներում հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։
Հանդիպման օրակարգային հարցերից է եղել 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հիմնախնդիրը, այդ համատեքստում բոլոր կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման վիճակը։
Երախտագիտություն հայտնելով ռուսական կողմին՝ Արցախի անվտանգության ապահովման խաղաղապահ առաքելության, ՀՀ-ի սահմանների առավել զգայուն հատվածների, հաղորդակցային ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու հարցում ներդրած ջանքերի համար՝ Արթուր Դավթյանն իր ռուս գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմից արհեստածին, սուբյեկտիվ առիթներով ՀՀ բնակավայրերի հաղորդակցության ուղիներն արգելափակելու, իրադրությունն ապակայունացնող այլ գործողությունների վրա՝ առաջարկելով նմանատիպ միջադեպերի բացառման նպատակով իրավական օպերատիվ մեխանիզմներ մշակելուն ուղղված քայլեր։
Քննարկման առարկա է դարձել նաև 2020թ․-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից բխող՝ Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների, քաղաքացիական և այլ անձանց վերադարձման վերաբերյալ պահանջների կատարման անհրաժեշտության հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ. Սիրանուշ Սահակյան
- Գերիների իրական թվի չհրապարակումը բերեց լրացուցիրչ զրկանքների
- Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների վերադարձի գործընթացը․ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին