Պուտինը սոցցանցերում էջեր չի բացում ժամանակի անբավարարության պատճառով. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էջեր չունի սոցցանցերում: Այս մասին գրում է «ԼԵՆՏԱ» գործակալությունը` վկայակոչելով Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովին:
Վերջինս ընդգծել է, որ երկրի ղեկավարը սոցցանցերում էջեր չի բացում ժամանակի անբավարարության պատճառով: Նա նաև դեմ է, որ իր փոխարեն ուրիշ մարդիկ այդ աշխատանքն անեն:
Միևնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլը, կառավարությունն ու առանձին նախարարություններ ընդլայնում են ներկայությունը սոցցանցերում և հետագայում էլ կատարելագործելու են իրենց աշխատանքն այդ ասպարեզում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա