Ռոբերտ Քոչարյան. Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար
Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ.
«Սիրելի արցախցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։
Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Վերադառնալու ենք Արցախ աշխարհ՝ որքան էլ որ դա շատերի համար լինի բեռ, լինի հոգնություն. Բագրատ սրբազան
- Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում. Արայիկ Հարությունյան
- Սերժ Սարգսյան. Պատերազմն ու կապիտուլյացիոն փաստաթուղթը Արցախի և ՀՀ-ի համար մի նոր վտանգավոր շրջափուլ բացեցին