Հաղթանակ կերտած ժողովուրդը կամաց-կամաց քայքայվեց և ծնեց այսպիսի հրեշի. Ռուբեն Հակոբյանը՝ Փաշինյանի մասին
«1991 թվականի սեպտեմբերի 2-ը շատ նման է մեր այսօրվան: Այն ժամանակ էլ Արցախն անելանելի վիճակում էր»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը և փաստեց, որ այդ տարի գարնանը տեղի էր ունեցել «Օղակ» գործողությունը և Արցախի 60 %-ը բռնազավթվել էր, երու տասնյակ գյուղ հայաթափվել էին:
Քաղաքագետի խոսքով՝ հայ ժողովուրդը դուրս եկավ այդ իրավիճակից հաղթանակով և համոզմունք հայտնեց, որ նույնը տեղի կունենա նաև ապագայում
Նա նշեց, որ 1991 թվականին Արցախի և ՀՀ -ի իշխանություններն այսօրվա իշխանությունների հակապատկերններն էին և բացատրեց, որ այն ժամանակ հաղթանակներն արձանագրվում էին՝ նոր դրա մասին խոսում, ոչ թե ներկայիս իշխանությունների՝ ապագա լինելու մասին կարգախոսները և խոստումները:
Հակոբյանը պնդեց, որ ներկայիս իրավիճակի համար մեղավորներին պետք է փնտրել միայն մեր մեջ:
«1991 թվականին մեր ազգն արժանի էր այն իշխանությանը, որն ունեինք Հայաստանում և Արցախում և այսօր արժանի ենք այն իշխանություններին որոնք ունենք»,-հայտարարաեց հակոբյանը և հավելեց. «Հաղթանակ կերտած, հաղթող ժողովուրդը կամաց-կամաց քայքայվեց և ծնեց այսպիսի հրեշի, որը գլխատեց մեր արժանապատվությունը, պետությունը»:
Քաղաքագետը պնդեց, որ այսօր կարող է հստակ ենթադրել, որ մեր ղեկավարությունը դավաճանել է, վաճառել է Արցախը, քանի որ հայկական կողմը հոդաբաշխ բացատրություն չի տալիս կատարվածին, կամ՝ թե ինչո՞ւ էր մերժել վաղ փուլում պատերազմն ավարտելու ՌԴ նախագահի առաջարկը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին