Փոքրիկս ծնվեց հենց Արցախի Հանրապետության հռչակման օրով. Արտակ Բեգլարյան
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է,որ Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին աղջիկ է ունեցել։
«Մեր Արփին ծնվեց. 3.310 ԿԳ և 51 ՍՄ:
Եվ ծնվեց այն ժամանակ, երբ Ստեփանակերտի հուշահամալիրում ես հարգանքի տուրք էի մատուցում մեր անկախության ու ազատության համար զոհվածների հիշատակին: Արփին մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին և մեր բնական պատասխանը պատերազմի արհավիրքին:
Ի դեպ, մեր ընտանիքի համար խորհրդանշական է, որ Նանեն էլ ծնվել է Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի նախօրյակին:
Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը: Թո՛ղ բոլորիդ ընտանիքներն այսուհետ լցված լինեն մանկական խինդով ու բերկրանքով, որը ազգի ու հայրենիքի հավիտենականության կարևոր գրավականներից է»,- գրել է նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան