Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Սև լճի հարակից խոտածածկ տարածքը
Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհել են Սև լճի հարակից խոտածածկ տարածքը։ Տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ կրակը շարժվում է հայկական դիրքերի ուղղությամբ: «Փաստինֆո»-ն դեպքի մասին մանրամասները փորձում է պարզել։
Ադրբեջանցիները առաջին անգամը չէ, որ դիմում են նման քայլերի։ Հուլիսի 19-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել Արարատի մարզի Երասխի սահմանային հատվածում։ Հրդեհվել էր միջդիրքային հատվածը։ Հրազենային ոչ ծանր վիրավորում էր ստացել Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։
Նույն քայլի Ադրբեջանը դիմեց նաև օգոստոսի վեցին, երբ միտումնավոր հրդեհում էին միջդիրքային տարածքի խոտածածկույթը։
Ապա հրկիզել են Ագարակի մոտ 28 հա տարածք, իսկ օգոստոսի վերջերին նաեւ Գեղարքունիքի մարզեի 4 գյուղերի սահմանամերձ խոտածածկ տարածքները։
Մասնավորապես ադրբեջանական զինծառայողները բռնկված անիվները նետելով այրում են գյուղերի խոտհարքները ու արոտավայրերը, որոնց հետեւանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերում այրվել է շուրջ 270 հա արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք: Ոչնչացվում է նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմռան համար:
Հարակից հրապարակումներ`
- Կութում հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով
- Թշնամին անիվներ է այրում և գլորում ցած՝ հրդեհելով Գեղամասար համայնքի բնակավայրերը․ ArmLur.am
- Գեղարքունիքում ադրբեջանցիները հրդեհում են ոչ միայն արոտավայրերը, այլ նաև ձմեռվա պաշար խոտը. ՄԻՊ
- Ադրբեջանցի զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան