Երևանի Կամերային պետական թատրոնը սեպտեմբերին կունենա բացօթյա ներկայացումներ. ԿԳՄՍ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում, չզեկուցվող հարցեի թվում որոշում է ընդունել աջակցություն ցուցաբերել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններին։
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հատկացումներից կատարվել է 7231.9 հազ. դրամի վերաբաշխում, որից 6265.8 հազ. դրամն ուղղվել է «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրում» միջոցառմանը (1500.0 հազ. դրամ` ֆլեյտայի ձեռքբերում, 4765.8 հազ. դրամ՝ լուսաձայնային սարքավորումների և գույքի ձեռքբերում), իսկ 973.3 հազ. դրամը՝ «Թատրոնների շենքերի ընթացիկ նորոգում» միջոցառմանը (մետաղական կոնստրուկցիաների պատրաստում)»,-հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի Կամերային պետական թատրոնի հիմնական, փակ դահլիճն ունի օդափոխության խնդիր: Դահլիճում պատշաճ որակի օդափոխման համակարգի բացակայության հանգամանքը թատրոնի համար անհրաժեշտություն է առաջացրել գործարկել բացօթյա հարթակում ներկայացումների անցկացման ձևաչափը, ինչը թույլ կտա պահպանել ՀՀ առողջապահության նախարարության սահմանած սոցիալական հեռավորությունը և համավարակի կանխարգելման այլ կանոնները:
Թատրոնի լուսաձայնային սարքավորումների տեխնիկական հնարավորությունները ևս չեն համապատասխանում բացօթյա պայմաններում պատշաճ շահագործման համար: Հետևաբար, վերոնշյալ թատերական բացօթյա հարթակի համար լուսաձայնային սարքավորումների և գույքի ձեռքբերումը խիստ անհրաժեշտ է: Որոշման արդյունքում Երևանի Կամերային պետական թատրոնը 2021 թվականի սեպտեմբերին կարող է իրականացնել բացօթյա ներկայացումներ: Բացօթյա թատերական հրապարակը կդառնա երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի սիրելի և նախընտրելի վայրերից մեկը՝ հետագայում ձևավորելով բարի ավանդույթ:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ունի երաժշտական գործիքների (մասնավորապես ֆլեյտայի խիստ պահանջ), առանց որոնց հնարավոր չէ ապահովել կատարողական և մասնագիտական լավ որակ: Ըստ այդմ՝ առաջացել է գործիքների ձեռքբերման անհրաժեշտություն: Որոշման արդյունքում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախումբը մասնագիտական և կատարողական որակի բարձրացման հնարավորություն կունենա:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը լրացուցիչ 50 տոննա սիգի որսի չափաքանակ սահմանեց
- Երեք համայնքում ՏԻՄ ընտրությունների համար կառավարությունը ոստիկանությանն հատկացրեց 25.2 միլիոն դրամ
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի սեպտեմբրի 15-ից սկսել հերթական եռամսյա հավաքները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները