Ո՞ր մթերքներն են օգտակար շաքարային դիաբետի դեպքում
Որոշ սննդամթերքներ կարող են օգնել արյան բարձր ճնշման դեպքում, պնդում է դիետոլոգ Գրեյս Դերաչան (ԱՄՆ): Այս մասին գրում է «eatthis.com»-ը։
Նախաճաշին կարելի է ացտեկների կողմից աճեցվող ամերիկյան հացահատիկի՝ ամարանտի շիլա ուտել: Այն շատ սննդարար է և ընկույզի համ ունի:
«Մեկ բաժակ խաշած ամարանտը բավարարում է օրական մագնեզիումի պահանջի 30 տոկոսը», - նշել է Դերաչան:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մագնեզիումը հանգստացնում է արյան անոթները:
Նրա խոսքով՝ ամարանտի մեջ պարունակվող մանրաթելն օգնում է դանդաղեցնել օրգանիզմում բորբոքային պրոցեսները: Այն դրական է ազդում նաև արյան ճնշման վրա:
Մեկ այլ նյութ, որը կարող է իջեցնել արյան ճնշումը, կալիումն է: Դրանով հարուստ են բանանը, ինչպես նաև լոբին ու ոսպը, որոնք, բացի դրանից, պարունակում են մագնեզիում: Ըստ դիետոլոգի՝ հատկապես օգտակար է մագոլդը` տերևային ճակնդեղի տեսակ, որի տերևները պարունակում են ոչ միայն կալիում և մագնեզիում, այլ նաև կալցիում, ինչը կանխում է հիպերտոնիայի զարգացումը:
Հարկ է նաև նշել, որ արյան բարձր ճնշման դեմ ցանկացած մթերք խորհուրդ է տրվում օգտագործել բժշկի կողմից նշանակված դեղամիջոցների հետ միասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան