«Մանկական Եվրատեսիլ-2021» մրցույթում Նիդերլանդները կներկայացնի հայ պատանին
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթում Նիդերլանդները կներկայացնի Լյովա Խաչատրյանը: Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը նախօրեին հյուրընկալել է հայազգի պատանուն, ով Նիդերլանդները մանկական Եվրատեսիլին ներկայացնելու նպատակով մասնակցում է նախընտրական մրցույթին՝ հասնելով եզրափակիչ փուլ:
Դեսպան Տիգրան Բալայանն իր աջակցությունն է հայտնել և հաջողություն մաղթել տղային և իր խմբի անդամներին: Եզրափակիչ փուլին Լյովան «SHiNE» խմբի կազմում կներկայացնի «A million little things» երգը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան