Քաղաքական 12:14 02/09/2021 Հայաստան

ՄԹ-ն խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ստորագրել «Հակահետևակային ականների արգելման կոնվենցիան»

Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստեռլինգ է տրամադրել՝  աջակցելու Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների ականազերծմանը՝ անցյալ տարվա հակամարտությունից հետո տարածքն անվտանգ դարձնելու, վնասվածքները կանխելու և կյանքեր փրկելու նպատակով։ Այս մասին հայտնում են Երևանում Բրիտանիայի դեսպանատնից: 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին տրված ֆինանսավորումը հնարավորություն կտա դասընթացներ և անձնակազմ տրամադրել՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականների հեռացմանը և ականապատված տարածքները կիրառման համար անվտանգ դարձնելուն։

Որպես տարածաշրջանում հանուն բարիքի գործող առաջատար ուժ՝  ՄԹ-ն առաջինն էր, որ 2020 թվականի հակամարտությունից հետո հայտարարեց մարդասիրական աջակցության տրամադրման մասին՝ տուժածներին օգնելու նպատակով 1 միլիոն ֆունտ ստեռլինգ տրամադրելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։

Այժմ ՄԹ-ն կոչ է անում այլ երկրներին՝ աջակցելու ՄԱԿ-ի նախաձեռնությանը` օգնելու հակամարտությունից տուժած հազարավոր անձանց նորովի կառուցել իրենց կյանքը և հակամարտության կամ չպայթած զինամթերքի պատճառով իրենց տներից հեռանալուց հետո վերադառնալ տարածաշրջան։

ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընն ասել է․
«Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքներն աշխարհում ամենաշատ ականապատված տարածքներից են, որի հետևանքով հաճախ գրանցվում են քաղաքացիական անձանց կյանքեր կորցնելու կամ ճակատագրական վնասվածքներ ստանալու դեպքեր։

ՄԹ նվիրատվությունը կօգտագործվի ՄԱԿ-ի փորձառությունից օգտվելու և  Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական անձանց կյանքին սպառնացող վտանգը նվազեցնելու համար` դասընթացներ և ականազերծման տեխնիկական աջակցություն տրամադրելով նրանց, ովքեր օգնում են տարածքն ավելի անվտանգ դարձնել: Սակայն դեռ շատ աշխատանք կա անելու։ Ուստի մենք դիմում ենք մեր միջազգային գործընկերներին՝ աջակցելու հավաքական ջանքերին, նպատակ ունենալով տարածաշրջանում բոլորի համար անվտանգություն ապահովել»։
ՄԱԿ-ը ֆինանսավորումը կօգտագործի Հայաստանում և Ադրբեջանում տեղական և ազգային ականազերման կազմակերպությունների միջոցով աջակցություն տրամադրելու նպատակով, ներառյալ՝ տեխնիկական, ռազմավարական և կառավարման աջակցություն։

Տարածաշրջանում մնացել է ականների և չպայթած զինամթերքի նշանակալի քանակություն, ինչը մեծ վտանգ է ներկայացնում մարդու կյանքի համար։ ՄԹ-ն շարունակում է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին հանձն առնել Օտտավայի կոնվենցիայի ստորագրումը, որը նպատակ ունի վերացնել ականների կիրառումն աշխարհում։

Դեսպան Ջոն Գալագերի ուղերձը Միացյալ Թագավորության՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում հակաականային գործողությունների աջակցությանն ուղղված ներդրման վերաբերյալ.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը, մասնավորապես՝ մարդկային կյանքերի ու կենսապայմանների կորուստը, կործանարար է եղել տարածաշրջանի համար: Հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունն առաջին միջազգային գործընկերն էր, որն աջակցություն ցուցաբերեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական գործունեությանը՝ նվիրաբերելով 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (660 միլիոն դրամ): Ներկայում Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում համագործակցում ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ՝ հակամարտությունից տուժածներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու և նրանց համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանն օժանդակելու նպատակով:

Միացյալ Թագավորությունը նաև հանձնառու է աջակցել հեռացնել պատերազմից հետո մնացած բոլոր զենքերը, ականները և պայթուցիկ զինամթերքը, որոնք վտանգ են ներկայացնում մարդու կյանքի համար և սահմանափակում հողօգտագործումը: Ուստի ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը հայտարարել է 500 000 ֆունտ ստեռլինգի (330 միլիոն դրամ) չափով ներդրման մասին՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ՄԱԶԾ-ի ջանքերին աջակցելու նպատակով։ Հուսով ենք, որ այլ միջազգային գործընկերներ ևս կաջակցեն ՄԱԿ-ին այս կարևոր գործում և կոչ ենք անում բոլոր կողմերին աշխատել ՄԱԿ-ի հետ` ՄԱԿ-ի և հումանիտար այլ գործակալությունների համար հակամարտությունից տուժած բոլոր տարածքներ լիակատար մուտք ապահովելու նպատակով:

Մեր ներդրումը նաև վկայում է Միացյալ Թագավորության` աշխարհն ականներից ազատելու հանձնառության մասին: Այդ նպատակով մենք հաստատակամորեն աջակցում ենք «Հակահետևակային ականների արգելման կոնվենցիային»: Միացյալ Թագավորությունը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ստորագրել այդ կոնվենցիան, որը հայտնի է «Օտտավայի կոնվենցիա» անվանումով և պարտավորեցնում է դադարեցնել ականների տարածումը: Միասին մենք կարող ենք նպաստել ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի ապահովմանը բոլոր նրանց համար, ովքեր տուժել են անցյալ տարվա հակամարտությունից»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
16:35
Գարեգին Երկրորդը նորաօծ քահանաներին պատգամել է իրենց գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ
Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա...
Աղբյուր` Panorama.am
15:47
ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից
«Մեր տարածաշրջանում նույնպես կա անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին»,-լրագրողների հետ զրույցում ասյօր հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}