02.09.2021. Կորոնավիրուսի 636 նոր դեպք է գրանցվել, 21 հիվանդ մահացել է
Հայաստանում սեպտեմբերի 1-ին կատարվել է 6394 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 636 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 433 մարդ, գրանցվել է մահվան 21 դեպք: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, աեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 386 դեպք, որոնցից 227 726-ն` առողջացած, 4876-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1159 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6035 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 554 292 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 01.09.2021. Կորոնավիրուսի 615 նոր դեպք է գրանցվել, 15 հիվանդ մահացել է
- 31.08.2021. Կորոնավիրուսի 524 նոր դեպք է գրանցվել, 17 հիվանդ մահացել է
- 30.08.2021. Կորոնավիրուսի 275 նոր դեպք է գրանցվել, 7 հիվանդ մահացել է
- 29.08.2021. Կորոնավիրուսի 383 նոր դեպք է գրանցվել, 11 հիվանդ մահացել է
- 28.08.2021. Կորոնավիրուսի 692 նոր դեպք է գրանցվել, 17 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան