Ացախում սկսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կրկնակի պատվաստման փուլը
Արցախում սկսվել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողների պլանային կամավոր պատվաստումները կորոնավիրուսի դեմ: Պատվաստվում են այն զինծառայողները, որոնք արդեն պատվաստանյութի ամբողջական կուրս են ընդունել մինչև 2021 թվականի հունվարի 1-ը: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Ըստ հաղորդագրության՝ մինչև «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստվելը, զինվորական անձնակազմն անցնում է ՊՇՌ թեստավորում, բուժզննում և բժիշկ-մասնագետներից ստանում առաջարկություններ առաջին և երկրորդ բաղադրիչների պատվաստանյութերի կրկնակի ընդունման վերաբերյալ:
Կորոնավիրուսի դեմ զինծառայողների պատվաստումն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկների հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կողմից:
«Ռուսական խաղաղապահ զորախումբը սկսել է անձնակազմի կրկնակի պատվաստման արշավը»,-ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խոսնակ Վլադիմիր Ալեքսեևը և հավելել. «Նախքան պատվաստումը, ՊՇՌ թեստավորում իրականացվեց ամբողջ անձնակազմի համար, այժմ մենք ժամանակացույցի համաձայն իրականացնում ենք պատվաստում: Զինծառայողները հետազոտվում են հիվանդության առկայության, պատվաստումների հակացուցումների բացահայտման համար: Նոր պատվաստումն իրականացվում է «Գամ-Կովիդ-Վակի» երկու դեղաչափի պատվաստմամբ, նույնը, ինչ առաջին պատվաստման ժամանակ»։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ առաջին փուլով պատվաստվում են առաջնահերթ խմբերը` դիտորդական կետերում ծառայող զինվորական անձնակազմը, բժիշկները և ռազմական օդաչուները:
Մինչ օրս Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ավելի քան 100 զինծառայող արդեն կրկնակի պատվաստվել է կորոնավիրուսի վարակի դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրն Արցախում ապահովել են աշակերտների և ուսուցիչների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրվա կապակցությամբ Արցախում մարդասիրական ակցիա են անցկացրել
- Ռուս խաղաղապահները Արցախում մշակել են ԱԹՍ-ների դեմ դիտորդական կետի գործողությունները
- Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի կառուցման շինաշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն առաջին անգամ շարժական ընդունելություն կետ են բացել Արցախի հեռավոր գյուղերում
- Ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին հանեցին շրջափակման մեջ հայտնված մեքենաները. Զոհրաբյան
- Ռուս խաղաղապահները սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Արցախի Կոլխոզաշեն գյուղի տարածքը
- Ռուս խաղաղապահները խմելու ջուր են մատակարարում Ստեփանակերտի ավելի քան 200 ընտանիքի