Հաճելի կլինի մի օր ազգային հավաքականի՝ Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունններում հանդես գալու երազանքն իրականանա. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ TV-ի հետ զրուցել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ աշխատանքի, նորեկների պոտենցիալի, ազգային հավաքականում նոր մոտիվացիայի և Աշխարհի առաջնությունում խաղալու երազանքի մասին։
«Միշտ փորձում ես հնարավորն անել ազգային հավաքականի համար: Ցանկացած խաղին փորձում եմ առավելագույնը ցույց տալ խաղադաշտւմ:
Հաճելի կլինի, որ մի օր ազգային հավաքականը հանդես գա Եվրոպայի առաջնությունում կամ Աշխարհի առաջնությունում: Հաճելի կլինի, որ մի օր այդ երազանքն իրականանա:
Իմ խաղընկերն ու ազգային հավաքականը շատ լավ մեկնարկ են ունեցել այս ընտրական փուլում, կարող եմ ասել՝ շատ լավ հնարավորություն է, սակայն պետք հասկանանք, որ այն խաղերը, որոնք արդեն տեղի են ունեցել, անցյալում են, պատմություն, պետք է կենտրոնանանք առաջիկա երեք խաղերին, քանի որ դրանք լրիվ այլ խաղեր են լինելու ուրիշ մարտավարությամբ, ուրիշ հակառակորդների դեմ: Մի քանի խաղացողի պակա է զգացվելու, բայց պետք է առավելագույնն անենք, որպեսզի կարողանանք միավորներ վաստակենք ու մոտենանք երազանքին»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Սեպտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:45-ին (Երևանի ժամանակով)՝ Սկոպյեի «Տոդոր Պրոեսկի» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի չորրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:45-ին՝ Շտուտգարտի «Մերսեդես Բենց Արենա» մարզադաշտում, կկայանա հինգերորդ տուրի Գերմանիա-Հայաստան հանդիպումը, իսկ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Կապառոսը վստահ է՝ Հենրիխ Մխիթարյանի խաղը կօգնի ազգային հավաքականին
- Ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Սկոպյեում
- Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սկոպյե
- Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա
- Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումները
- Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան