ԱՄՆ դեսպան. Մենք զարմացած ենք Վրաստանի կառավարության հայտարարությունով, որ երկրին 75 միլիոն եվրո պետք չէ
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ասել է, որ Վրաստանում գործազրկության և բարձր աղքատության ֆոնին իրեն զարմացրել է կառավարության այն հայտարարությունը, որ Եվրամիությունից 75 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնության կարիք չկա: Նրա խոսքով, Վաշինգտոնում հաշվի կառնեն այս որոշումը:
«Մենք զարմացած ենք Վրաստանի կառավարության հայտարարությունով, որ երկրին 75 միլիոն եվրո պետք չէ՝ չնայած գործազրկության և աղքատության նման բարձր մակարդակին և համաճարակի ազդեցությանը:
Վաշինգտոնում նույնպես դա հաշվի կառնեն: Ենթադրում եմ, որ այս օգնությունը կապված էր դատական համակարգի էական բարեփոխումների հետ», – Jnews-ի հաղորդմամբ, ասել է նա:
Դեգնանը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսը հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հաշվի կառնի կառավարության այն հայտարարությունը, որ 75 միլիոն եվրոյի օգնություն անհրաժեշտ չէ:
«Կոնգրեսը հետևում է Վրաստանում ընթացող իրադարձություններին: Մենք միշտ համակարգում ենք կառավարության հետ, թե ինչ տեսակի աջակցություն է անհրաժեշտ: Կարծում եմ, Կոնգրեսը հաշվի կառնի այն հայտարարությունը, որ 75 միլիոն եվրոյի օգնության կարիք չկա», – ասել է Դեգնանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա