Մինսկը պատմել է Լատվիայի և Լիտվայի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին
Լիտվան և Լատվիան չեն կատարում Բելառուսի տարածքից բեռնատար ավտոմեքենաների անցման մասին պայմանավորվածությունը, այդ իսկ պատճառով բեռնափոխադրումների հերթերը կուտակվում են սահմանին։ Հայտնել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
«Լիտվայի և Լատվիայի կողմից իրենց տարածք բեռնափոխադրումների ընդունման պայմանագրերի չկատարումը շարունակում է ազդել բելառուսական անցակետերի դիմաց բեռնատար մեքենաների կուտակման վրա: Անցած օրվա ընթացքում սահմանին գտնվող լիտվական ոչ մի անցակետ չի կատարել համաձայնությունը Բելառուսից բեռնատար ավտոմեքենաների ազատման հարցում», - ասվում է հաղորդագրության մեջ։