Թուրքի ձեռից երեխեքին փախցրել, բերել ենք, որ ստեղ փողոցներում պահե՞նք, մինչև ե՞րբ. հայրենազուրկ քաշաթաղցի
«Պետք է մտածեն մեր մասին, այսպես չի լինի: Խաբելով այսօր, վաղը, ամեն օր այստեղ հավաքվելով՝ ո՞ւր կհասնի: Լավ, մի շաբաթ էլ այստեղ նստեցինք, հետո՞»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քաշաթացից Երևան տեղափոխված բնակչուհին, ով այլ քաշաթաղցիների հետ այսօր ՀՀ կառավարության դիմաց էր՝ պահանջելու լուծել իրենց խնդիրները, նախ և առաջ՝ բնակարանային:
Նա ընդգծեց՝ ինչքան իշխանության ներկայացուցիչներն են մարդ, այնքան էլ նրանց դիմացինն է մարդ, թող մի բան մտածեն, որ քաշաթացիները կարողանան իրենց ընտանիքները հավաքեն մեկ հարկի տակ:
Հայրենազուրկ քաշաթաղցին շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրենից, տեղ է տվել, ապրում են, բայց հարցադրում է անում՝ մինչև ե՞րբ. «Թող փոխհատուցեն, 22 տարի ապրել ու արարել եմ Քաշաթաղում, իսկ հիմա մինչև երբ պիտի մնանք փողոցները մենք:
Թող տածեն մեր մասին, գումար տան, տուն տան, իմանենք, թե մեր երեխաներին որտեղ ենք տեղավորում: Մեր երեխեքը իրանց երեխեքից վա՞տն են:
Թուրքի ձեռից երեխեքին փախցրել, բերել ենք, որ ստեղ փողոցներում պահե՞նք, մենք էլ ենք մարդ, թող մեր մասին էլ մտածեն: 10 ամիս է գիշերօթիկում ենք մնում, բայց մինչև երբ:
Մեր հիմնական տուն ենք ուզում»:
Նա հույս ունի, որ գոնե ձմռանն արդեն իրենց տանիքը կունենան:
«Սա ապրել չէ, գոյատևել է: 4 ամիս 68 հազար դրամ տվեցին ու վերջ: Խաբելով ո՞ւր են հասնելու: 68 հազարն ի՞նչ փող էր, դա էլ են կտրել»,- ասաց քաշաթաքցին:
Հարակից հրապարակումներ`
- 68 հազար դրամ աջակցության գումար այլևս չենք ստանում․ Քաշաթաղցի
- Հայրենազուրկ քաշաթաղցիները կառավարության շենքի դիմաց բնակարան են պահանջում
- «Հայկական Քաշաթաղը». Ցուցահանդես և դասախոսություն՝ Հովհ․ Թումանյանի թանգարանում
- Արցախի ՄԻՊ-ը առցանց հանդիպում է ունեցել Քաշաթաղի շրջանի ներկայացուցիչների հետ
- Երևանում Հադրութի և Քաշաթաղի շրջանների մի խումբ բնակիչներ կրկին հանդիպել են Արայիկ Հարությունյանին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում