Հայաստանում երիտասարդ քաղաքացի է մահացել կորոնավիրուսից. Անահիտ Ավանեսյան
«Երեկվա դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ը եղել է դրական: Ինչպես տեսնում ենք՝ հայտնաբերված դեպքերը հատում է մոտ 10 տոկոսի շեմը: Ցավոք սրտի, երեկ գրանցվել է 19 մահ»,- կառավարության նիստին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա հայտնեց, որ նախկինում մի քանի անգամ ահազանգել են, որ «դելտա» շտամն աչքի է ընկնում վարակելիության ավելի մեծ աստիճանով և հիվանդության ընթացքն ավելի ծանր է:
Ավանեսյանը հայտարարելով, որ նկատվում է հիվանդության երիտասարդացում՝ ասաց. «Նախորդ շաբաթ ես ասել էի, որ ունենք կորոնավիրուսով վարակված 20-28 տարեկան երիտասարդներ, ցավոք նրանցից մեկը մահացել է: Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»:
Առողջապահության նախարարը հայտնեց, որ Հայաստանում ծավալված է մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված է:
Նրա ներկայացմամբ ծանր վիճակում է գտնվում 650 վարակակիր, ծայրահեղ ծանր՝ 126-ը, իսկ արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 քաղաքացի:
Ավանեսյանը հավաստիացրեց, որ հընթացս ծավալում են նոր մահճակալներ և կանխատեսեց, որ աշնանն ավելանալու է այլ հիվանդացությունների թիվը, ինչն ավելի է առաջնային դարձնում համաճարակի կառավարելիությունը:
Նա նաև տեղեկացրեց, որ արդեն 293 955 պատվաստում է իրականացվել Հայաստանում, նախորդ օրը իրականացվել է 6327 պատվաստում և հավելեց, որ նկատվում է պատվաստվել ցանկացողների հոսքի մեծացում և վերջին հարցումներով բնակչության 40 %-ից ավելին պատրաստվում է պատվաստվել, այն դեպքում, երբ գարնանն այդ թիվը 10% էր:
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պապիկյանի համար սեպտեմբերի 2-ը նշանավոր էր Արցախի օրով և Արայիկ Հարությունյանի ծննդյան տարեդարձով
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի սեպտեմբրի 15-ից սկսել հերթական եռամսյա հավաքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան