ԲԴԽ-ի որոշմամբ դատավոր Արման Հովհաննիսյանի գործը կարճվել է
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է բավարարել Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի միջնորդությունը՝ արդարադատության նախարարի՝ իր դեմ հարուցված կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ։
ԲԴԽ-ից հայտնում են, որ որոշումն ընդունվել է միաձայն։
Դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթի հարուցման պատճառ է դարձել ՀՀ ԱՆ նախարարի կողմից ներկայացված երկու միջնորդությունները՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացուն Վրաստանի դատական ակտերի հիման վրա կալանավորելու ու Վրաստանին հանձնելու մասին, դատավոր Արման Հովհաննիսյանի կողմից մերժվելը:
Մասնավորապես, դատարանը գտել է, որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որը դեռևս ի կատար ածման ենթակա չէ և ՀՀ օրենսդրությամբ վաղեմության ժամկետներն անցել են, Վրաստանում կայացված դատավճիռը, որն իրականացվել է հեռավար կարգով, ՀՀ ներպետական օրենսդրությամբ վաղեմության ժամկետի ընդհատման հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ մեր երկրում հեռավար դատավարություն առկա չէ: Դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել, որոնցից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից բավարարվել է։ Դատարանի որոշումից հետո դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։
Հարակից հրապարակումներ`
- Սխալ է, որ դատավորն իր որոշման համար ենթարկվի պատասխանատվության. Արման Հովհաննիսյան
- Դատավոր Արման Հովհաննիսյան. Ողջամիտ հիմքեր կան՝ կարծելու, որ ԱՆ որոշումը միջամտություն է իմ անկախությանը
- Ռուբեն Մելիքյան. Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Արման Հովհաննիսյանից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին