ՏՄՊՊՀ-ն լոլիկի կամ վարունգի շուկայում չի կարող դերակատարում ունենալ. Գեղամ Գևորգյան
«Մեկ ամիս առաջ Հայաստանում ձու արտադրող երեք ընկերությունների պատասխանատվության ենթարկեցինք գերիշխող դերի չարաշահման համար»,-կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը և շտապեց պարզաբանել, որ գների կարգավորումը հանձնաժողովի խնդիրը չէ:
Նրա խոսքով՝ ՏՄՊՊՀ-ն կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ շուկայում կա գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ և նրա կողմից դեմպինգի կամ գների չհիմնավորված բարձրացման պարագայում նոր կարող են ինտերվենցիա անել:
Գևորգյանը հայտնեց, որ ողջ աշխարհում պարենի գները բարձրացել են, թանկացել են նաև բեռնափոխադրումները, թանկացումներ են եղել բենզինի և նավթամթերքի շուկայում։
Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ իրենց վերահսկողության ներքո գտնվող մի շարք շուկաներում կատարվել են նաև ձեթի գների ուսումնասիրություններ և նման գործընթաց է շարունակվում նաև բենզինի շուկայում։
Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ ՀՀ-ում 300 հազար գյուղացիական տնտեսություն կա և ՏՄՊՊՀ-ն լոլիկի կամ վարունգի շուկայում չի կարող դերակատարում ունենալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան