Վարչախումբը գնալով նմանվում է մարդու արյան համ զգացած բորենու, որն անդադար նոր արյուն է ուզում. Գեղամ Նազարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է.
«Հաճախ են այս օրերին հարցնում, թե ինչպես վարչախումբն իրեն թույլ տվեց Ազգային ժողովում հարձակում կազմակերպել ընդդիմադիր պատգամավորների վրա։ Սա արհեստական հարցադրում է, քանի որ այս նույն վարչախումբը հայտարարելով, թե ոնց ուզում բանակցում ենք, սկսում ենք մեր կետից, զոհեց մի ամբողջ սերունդ, լուսավոր ու հրաշք հազարավոր երիտասարդների։ Վարչախումբը գնալով նմանվում է մարդու արյան համ զգացած բորենու, որն անդադար նոր արյուն է ուզում։
Հիմա ծանր վիճակում է ապօրինաբար կալանավորված պրոֆեսոր, հազարավոր կյանքեր փրկած Արմեն Չարչյանը։ Նրա կյանքը վտանգի տակ է։ Վարչախմբի պարագլխի հանձնարարականով նրան այս վիճակի մեջ են դրել դատավոր Ռուբիկ Մխիթարյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Զարմանալ պետք չէ։ Հենց այս նույն գլխավոր դատախազի ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցած անմարդկային քայլերի հետևանքով կալանավայրում մահացավ Հաց բերողը։
Նույն ձեռագրով 2019-ի հունվարին կյանքից զրկվեց լրագրող, անազատության մեջ գտնվող Մհեր Եղիազարյանը, ապա գեներալ Մանվել Գրիգորյանը, իսկ ահա Սամվել Մայրապետյանին փրկեց ՄԻԵԴ-ի ժամանակին կայացված որոշումը, և նա կարողացավ բուժումը շարունակել արտերկրում։
Այս ի՞նչ ծանր բեռի ու մեղքի տակ եք ձեզ դնում։ Ինչո՞ւ եք ցանկանում արժանանալ ներկա և գալիք սերունդների անեծքներին։
Ու այսքանից հետո խոսում եք կառուցողականությունից, հանդուրժողականությունից։ Ձեր խելահեղության պատճառով երկիրն այս վիճակում է, բայց կանգ չեք առնում, այլ շարունակում եք նույն եղանակով ու մեթոդներով»։
Հարակից հրապարակումներ`
- Չարչյանն ավանդ ունի բժշկության մեջ, իսկ վարչապետ կոչեցյալն ավանդ ունեցող մարդկանց նկատմամբ եռապատիկ ատելություն ունի. Իշխանյան
- Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել դատարան
- Հակամարդկային է ու բարոյական չէ Արմեն Չարչյանին մեկուսարանում պահելը. բժիշկ Տարոն Տոնոյան
- Իշխանությունը Արմեն Չարչյանից վրեժ է լուծում որպես «Հայաստան» խմբակցության անդամ. Գեղամ Մանուկյան
- Գեղամ Նազարյան. Վարչախմբի պարագլուխը որոշում է կայացրել սպանել պրոֆեսոր Արմեն Չարչյանին
- Գեղամ Նազարյան. Ի՞նչ կատարվեց Ազգային ժողովում