Երեք համայնքում ՏԻՄ ընտրությունների համար կառավարությունը ոստիկանությանն հատկացրեց 25.2 միլիոն դրամ
«Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առաջարկվում է նշանակել և անցկացնել 2021 թվականի նոյեմբերի 14-ին՝ ավագանու ընտրության համամասնական ընտրակարգով»,- հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Վերջինս զեկուցեց «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքների ավագանիների ընտրություններ նշանակելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու մասին» նախագիծը:
Նախարարը տեղեկացրեց, որ նշված համայնքներում ՏԻՄ ընտրությունների անցկացման համար ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 25 միլիոն 249 հազար դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում երիտասարդ քաղաքացի է մահացել կորոնավիրուսից. Անահիտ Ավանեսյան
- Սուրեն Պապիկյանի համար սեպտեմբերի 2-ը նշանավոր էր Արցախի օրով և Արայիկ Հարությունյանի ծննդյան տարեդարձով
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի սեպտեմբրի 15-ից սկսել հերթական եռամսյա հավաքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին