Իրավունք 11:00 02/09/2021 Հայաստան

ՀՀ ԶՈՒ-ում և ոստիկանությունում դաշտային համազգեստի կրելու կարգը խիստ կանոնակարգված է

Հեղինակ` Ա․ Վարդանյան

ՀՀ օրենսդրությամբ հստակ կանոնակարգված է զինվորական համազգեստների տեսակները, դրանց կրելու հատուկ դեպքերը և պայմանները: Յուրաքանչյուր պետություն ունի իր զինված ուժերի համազգեստի ձևը: Դրանց դաշտային տարբերակներն ավելի շատ հարմարեցվում են տվյալ երկրի բնաշխարհի գույների և կլիմայի հետ: Դրանք պարտադիր կերպով չպետք է կրկնեն այլ պետությունների զինված ուժերում օգտագործվող համազգեստների ձևերը:

ՀՀ զինված ուժերում համազգեստի ձևերը և կրելու առանձնահատկությունները կարգավորվում են ՀՀ ԶՈւ-ի ներքին ծառայության, ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքերով, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին կառավարության որոշմամբ: Օրենքով միանշանակ սահմանված է դաշտային հագուստի կրելու վայրերը:

Իրավական նորմերով սահմանված են սպայական և շարքային  կազմի դաշտային ամենօրյա, տոնական հագուստներն ու նաև ռազմական ոստիկանության, ռազմական վարժարանի, պատվո պահակախմբի վաշտի համազգեստները։

ՀՀ կանոնավոր զինված ուժերի ստեղծումից ի վեր զինվորական դաշտային համազգեստը փոխվել  է երեք անգամ: 1992-ից 2000 թվականը օգտագործվել է մի հմազգեստ(նկարում ձախից) , 2000-2010 թվականը այն փոխվել է ավելի վառ գույներով տարբերակի (աջից):



2010 թվականին ընդունվել է նոր՝ մեր երկրի լեռնային տեղանքին բնորոշ գունավորմամբ համազգեստ, որն էլ կրում են մինչև օրս:

Վերջին  համազգեստի  ձևը վերցված է հունական զինված ուժերից, բայց որոշակի փոփոխություններով հարմարեցվել է Հայաստանի պայմաններին։

ՀՀ ԶՈւ-ում զինծառայողների համազգեստի ձևերը և նրանց վրա տարբերանշանների ամրացման առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով:Դրնաք ներքին օգագործման են, հրապարակային չեն և ընդհանուր հասանելիության տեղեկատվական հարթակներում հասանելի չեն:

ՀՀ ԶՈՒ նոր համազգեստի վրա զինվորական կոչումներն  այլևս ուսերին չի ամրացվում, ինչպես Խորհրդային Միության բանակում էր կամ ՌԴ ժամանակակից զորքերում, դրանք ամրացվում են օձիքին, իսկ ձմեռային հագուստի դեպքում` կրծքավանդակի կենտրոնում։ Ամրացվող զինվորական կոչումների տարբերանշանները հիմնականում համապատասխանում են «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով շնորհվող զինվորական կոչումների տարբերանշաններին:
     

       

Բարձրագույն զինվորական կոչումներից գեներալի և բանակի գեներալի ուսադիրներն ունեն հետևյալ տեսքը:

     
       

Ներկայում այդ կոչումները կպցվում են օձիքին կամ  հագուստի դիմացի հատվածին անհամեմատ ավելի հեշտ եղանակով: Մասնավորապես՝ ստորև բերված է կապիտանի, փոխգնդապետի և գնդապետի կոչումներ ունեցողների համար օձիքներին ամրացվող զինվորական տարբերանշանները:



Օձիքներին կպցվում են նաև զորքերի տեսակների տարբերանշանները (ներքևում բերված է հրետանային զորքերի տարբերանշանը):

Տեղանքի գույներին առավելագույնս հարմարեցնելուց բացի, նոր համազգեստի կտորի բաղադրությունն այնպիսին է, որը կարողանում է կարգավորել մարմնի ջերմաստիճանը՝ տաք պահելով ձմռանը և հով՝ ամռանը։

Ընդունված կարգավորիչ նորմերով հստակ տարբերակված է սպայական անենօրյա ու տոնական հագուստներն ու նաև ռազմական ոստիկանության, ռազմական վարժարանի, պատվո պահակախմբի վաշտի համազգեստները։

Օրինակ՝ իրավական նորմերով սահմանված է, որ պահակային համազգեստը բաղկացած է շինելից (կիսամուշտակ, դաշտային բաճկոն), մաքուր և ամենօրյա (դաշտային) համազգեստից, կոշիկից, գլխարկից, կաշեգոտուց և պահեստատուփերի (պահունակների) պայուսակի լրակազմից (կոմպլեկտից): Զորամասի մարտական դրոշի մոտ կանգնող պահակայինները կարող են զորահանդեսային համազգեստ կրել:

Ձմռանը որպես պահակային համազգեստ են օգտագործվում քուրքը, կաճյակը (վալենկան), ամռանը` գլխանոցով թիկնոցը կամ թիկնոցավրանը և անջրանցիկ կոշիկը: Բացի այդ, պահակատանը պետք է լինեն թիկնոցներ կամ թիկնոցավրաններ և հատուկ անջրանցիկ կոշիկ` պահակապետի, նրա օգնականների, պահակադիրների համար:

Հատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ցուցումով ժամապահները կարող են ծառայության ժամանակ զրահաբաճկոններ և պողպատե սաղավարտներ կրել:

ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 425 - Ն որոշմամբ էլ սահմանված է  Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը: 

Ըստ իրավական նորմի՝ Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի կոչումներ ունեցող ոստիկանության ծառայողների համազգեստը բաղկացած է տարազաբաճկոն-տաբատից՝ կիսաբրդյա, ուսադիրներով (ամենօրյա կամ տոնական):



Այն կարվում է մուգ փիրուզագույն կտորից, միափեշ, 4 արծաթագույն կոճակները տեղադրված են միաշարք: Օձիքը հետծալված, կարմիր եզրակարով: Օձիքի վրա կարվում են երկու դափնեճյուղերով մետաղական խորհրդանշաններ՝ դափնեճյուղերի կենտրոնում Ոստիկանության խորհրդանիշը, որի վրա դաջված է «ՀՀ» հապավումը: Տարազաբաճկոնի 2 փեշերի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ: Հետևամասում՝ բացվածք, ձախ կողմում ունի ծոցագրպան: Թևքերը՝ երկու կտորից, որոնք թեզանիքի մասում միացվում են կարմիր եզրաքուղով: Աջ թևքի թեզանիքի վերևի մասում կարվում է Հայաստանի Հանրապետության եռագույնի տեսքով ժապավեն: Ուսադիրները՝ կարվող: Տաբատը՝ մուգ փիրուզագույն կտորից, ուղիղ ուրվագծով. մետաքսյա աստառով, կողագծերը կարմիր եզրաքուղով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ կողմում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:

Ոստիկանությունում գործածվում է նաև կիսաբրդյա, և կիսաբամբակյան բաճկոն-տաբատ և առանձին տաբատ: Օգտագործվում է նաև  կարճաթև կամ երկարաթև, ուսադիրներով վերնաշապիկ և մուգ փիրուզագույն բրդյա գործվածքից, կլոր վզով սվիտեր: Վերջինիս կրծքամասում սվիտերի ամբողջ լայնքով կարվում է 3.5 սմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա, առջևի մասում ասեղնագործվում են «PՕLICE», իսկ թիկունքի մասում՝ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:

ՀՀ Ոստիկանուունում կրում են է նաև սև, մուգ փիրուզագույն փողկապ և սպիտակ, մուգ փիրուզագույն վզպատ թաշկինակ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համոզմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել
Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։ Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
«Մեր համար տարին լավ էր, բայց կարող էր ավելի լավ լինել, այն առումով, որ մենք դեռ ունենք տեղ՝ նշաձողը բարձրացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:32
ՊԵԿ-ը նիկոլական բլոգերին՝ 222lava-ին տուգանել է 109 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն 109 մլն դրամի վաչական տուգանք է նշանակել Ինսթագրամում  222lava անունով հանդես եկող Էրիկ Շահբազյանին։ Այդ փաստը...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերի շուկայական արժեքի և գումարի հանրագումարը մոտ 30 մլն դոլար է. Վարդապետյան
«Գույք ամրակցելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն...
Աղբյուր` Panorama.am
13:13
Սարսափելի դեպք. Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին
«Քանի որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ նախատեսված է արտադրողականության ցուցանիշը հասցնել 12 դոլար ՀՆԱ-մարդ/ժամ՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}