«Հրապարակ». Իշխանությունը կոտրում է քաղաքապետ Հայկ Մարությանի հենասյուները
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատման դիմում գրեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը՝ «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի որդին։
Իշխանությունը կամաց կոտրում է քաղաքապետ Հայկ Մարությանի հենասյուները, նրա նշանակած թաղապետերին ազատում և նշանակում ընտրություններին լավ արդյունքներ ցուցաբերած մարդկանց։
Էրեբունիում խոսում են, որ թաղապետ կնշանակվի ՔՊ շտաբի անդամներից մեկը՝ Վլադը։ Նոր թաղապետերի նշանակման հարցը համակարգում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ում լիազորությունների շրջանակը տասնապատիկ մեծ է Տիգրան Ավինյանի գործառույթներից»։