Հրեաների հին աղոթագիրքն աճուրդի կհանվի 6 մլն դոլարով
Հաջորդ ամիս «Sotheby's» ընկերությունը աճուրդի կհանի 13-14-րդ դարերի հրեական աղոթագիրքը՝ ձեռագիր տեքստով, նկարազարդումներով և գրառումներով: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ ըստ «The Guardian»-ի՝ գրքի գինը կարող է հասնի 6 մլն դոլարի:
«Machzor Luzzatto»- աղոթքների հավաքածուն, որն օգտագործվում է տոն օրերին, ստեղծվել է Գերմանիայում՝ Աբրահամ անունով վարպետի կողմից: Նման եզրակացության համար հիմք է ծառայել այն փաստը, որ նախահոր՝ Աբրահամի անվան յուրաքանչյուր հիշատակման կողքին հատուկ նշաններ կան:
Դատելով լուսանցքում եղած գրառումներից ՝ գիրքը Գերմանիայից տեղափոխվել է Իտալիա, այնուհետև Ֆրանսիա:
«Այն փաստը, որ գիրքը ստեղծվել է հրեա գրագրի կողմից այն ժամանակ, երբ յուրաքանչյուր միջնադարյան հրեական ձեռագիրը պատկերազարդվում էր քրիստոնյաների կողմից, արժանի է հատուկ ուշադրության»,- «The Guardian»-ին ասաել է «Sotheby's»-ի գրքերի և ձեռագրերի ավագ խորհրդատու Շերոն Լիբերման Մինցը:
Գիրքը պարունակում է աղոթքների ամբողջական հավաքածու՝ Ռոշ Հաշանայի (Նոր տարի) և Յոմ Կիպուրի (դատաստանի օր) տոների համար:
«Machzor» ավանումը վերջին սեփականատիրոջ՝ Սամուել Դեյվիդ Լուցատտոյի պատվին է, ով 19-րդ դարի կոլեկցիոներ և գրագիր էր, Իտալիացի հրեա: Նրա մահից հետո աղոթագիրքը գնել է «Alliance Israélite Universelle» հասարակական կազմակերպությունը, որն այժմ վաճառում է իր միջոցները`կրթական ծրագրերի համար գումար հավաքելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները