«Նպատակի» նպատակը. «ԵՐԵՎԱՆ»
Կայացել է «Նպատակ» Ճարտարապետական ամառային ստուդիա 2021-ի նախագծերի ամփոփիչ միջոցառմանը, որտեղ ներկայացվել են Հայաստանում ոչ հեռավոր ապագայում նախատեսվող յուրատեսակ նոր ու պրեֆեսիոնալ ճարտարապետական նախագծեր։ «ԵՐԵՎԱՆ»-ը ներկա է եղել միջոցառմանը՝ պարզելու՝ ո՞րն է «Նպատակի» նպատակը։
«Ինչպես հայտնի է, Հայաստանում ճարտարապետական կրթություն ստանալու միակ տարբերակը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սովորելն է։ Այլընտրանքներ չկան, սակայն կա դրա անհրաժեշտությունը։ Հենց այս միտքն էլ հիմք հանդիսացավ «Նպատակի» ստեղծման համար։ Երեք ճարտարապետ ընկեր՝ Հայկ Շահինյանը, Կարեն Բերբերյանն ու Արմեն Հակոբյանը երկար մտորումներից, տարբեր գաղափարների մեկտեղումից ու քննարկումներից հետո վճռեցին ստեղծել «Նպատակ» հարթակը։ Այն յուրատեսակ կամուրջ է հայ ուսանողների և արտերկրում ուսանած, մասնագիտական մեծ փորձ ձեռքբերած ու բազմաթիվ հաջողություններ գրանցած հայազգի ճարտարապետների միջև»,- գրում է «ԵՐԵՎԱՆ»-ը:
«Նպատակի» առաջին պիլոտային նախագիծը՝ Ճարտարապետական ամառային ստուդիա 2021-ն է։ Փորձի փոխանակում, պրակտիկ գիտելիքներ, իրական աշխատանքային միջավայր, արդյունքում՝ իրականացված յուրահատուկ, պրոֆեսիոնալ նախագծեր։ Թիմերն աշխատել են TUMO Center for Creative Technologies, Children of Armenia Fund (COAF), AGBU Armenia և IDeA foundation-ի կողմից տրամադրված իրական նախագծերի վրա։
Այսպես՝ 4 երիտասարդ ճարտարապետ, թիմի երկու ղեկավար և ընդհանուր՝ 4 խումբ աշխատել է 4 տարբեր նախագծերի վրա ընդամենը 12 օր, այդ ընթացքում այցելել այն բնակավայրերը, որտեղ նախատեսված է նախագիծը (ցավոք բացառությամբ Ստեփանակերտի) և աշխատել տեղում։ Օգոստոսի 26-ին AGBU-ում այս խմբերը հանդես են եկել իրենց նախագծերի մասին պատմող հաշվետվությամբ, որտեղ մանրամասն ներկայացվեցին նախագծերը ինչպես նաև տեղի ունեցավ քննարկում ու պատվոգրերի հանձնում։
Մանրամասներն ու նախագծերը՝ սկզբանղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները